Այսօր Վիկտոր Համբարձումյանի ծննդյան օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր հայ աշխարհահռչակ աստղագետ, աստղաֆիզիկոս, Բյուրականի աստղադիտարանի հիմնադիր, գիտնական և հասարակական գործիչ Վիկտոր Համազասպի Համբարձումյանի ծննդյան օրն է:
Վ. Համբարձումյանը ծնվել է Թիֆլիսում 1908 թ. սեպտեմբերի 5(18)-ին։ Աշխարհահռչակ գիտնականը տեսական աստղաֆիզիկայի հիմնադիրներից մեկն է։ Նրա աշխատությունները վերաբերում են աստղերի և միգամածությունների ֆիզիկայի, աստղային աստղագիտության, աստղային համակարգերի դինամիկայի, աստղերի և գալակտիկաների տիեզերածնության և մաթեմատիկական ֆիզիկայի բնագավառներին։  Նրա հայրը` բանաստեղծ, բանասեր Համազասպ Ասատուրի Համբարձումյանը ծնունդով Վարդենիսից է. այնտեղ կիսավեր վիճակում դեռ պահպանվում է նրանց տունը: Մայրը` Հռիփսիմե Սահակի Խախանյանը Վրաստանի Ծղինվալի գյուղից է: Վ. Հ. Համբարձումյանի անվամբ է կոչված թիվ 1905 փոքր մոլորակը (Ambartsumian), որ հայտնաբերել է Տ. Մ. Սմիռնովան` Ղրիմի աստղադիտարանում 1972 թ. մայիսի 14-ին: Վիկտոր Համբարձումյանը վախճանվել է 1996 թ. օգոստոսի 12-ին Բյուրականում։ Թաղված է Բյուրականում Մեծ Աստղադիտակից ոչ հեռու աստղադիտարանի գերեզմանատանը: 
Մեծանուն գիտնականի, նրա գործունեության, թողած գիտական ժառանգության, մարդկային տեսակի մասին կարելի է խոսել ու գրել անվերջ: 




Լրահոս