Արսենի հետ ծանոթացել ենք Facebook-ով. Անի Զախարյանը` նշանածի հետ ծանոթության մասին (վիդեո, ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր վաղ առավոտից ակտիվ քննարկվում են «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանի նշանադրության մասին լուրերը: Ա. Զախարյանն Armlur.am-ի հետ զրույցում պատմեց իր սիրեցյալի հետ հանդիպման, իրենց պլանների և հետագա անելիքների մասին:

-Անի´, շնորհավորում ենք Ձեզ նշանադրության առթիվ:

-Շնորհակալ եմ շատ: Բոլոր աղջիկներին մաղթում եմ գտնել իրենց երկրորդ կեսին և իրական սիրո համը զգալ:

-Կպատմե՞ք` ինչպես ծանոթացաք նրա հետ:

-Արսենի հետ ծանոթացել ենք Facebook-ով: Դա նախորդ տարվա ամռանն էր: Նա շատ ճիշտ մոտեցում էր ընտրել ինձ հետ զրույցի բռնվելու համար: Նրա կողմից նախ մասնագիտական դրսևորումներ եղան:

-Կմանրամասնե՞ք:

-Նա ինձ հետ հանդիպում խնդրեց մշակութային ոլորտի մեջ փոփոխություններ մտցնելու առաջարկով զրուցելու համար: Մենք հանդիպեցինք, զրուցեցինք, երկար քննարկեցինք առկա խնդիրները: Ապա հանդիպումներն ավելի հաճախակի դարձան:

-Ինչո՞վ է զբաղվում Ձեր ընտրյալը:

-Արսենը մասնագիտությամբ արվեստագետ է: Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նվագախմբի և Հովհաննես Չեքիջյանի անվան երգչախմբի անդամ է, ջութակահար, գեղանկարիչ, եթե ցանկություն ունենա, հումորի մեծ վարպետ ևս կդառնա (Տ. Հ. ծիծաղում է):

11025988_956855754334150_6049341032723575466_n
Աջից վերջինը Արսեն Մուռազյանն է

 

 

-Ինչպե՞ս հասկացաք, որ հենց նա է այն միակը:

-Իմ շուրջը եղած բոլոր տղաներից նա առանձնահատուկ է ամեն ինչով: Նա առաջին հերթին գնահատեց իմ անհատականությունը, ինձ ընդունեց այնպիսին, ինչպիսին կամ:

10649612_632240293556448_6558401384631011171_n
Արսեն Մուռազյան

-Իսկ ի՞նչ է մտածում Ձեր քաղաքական գործունեության մասին:

-Նրան հենց դրա համար էլ միանգամից ընդունեցի, որովհետև դեմ չէ իմ կատարած ընտրությանը, քաղաքական մոտեցումներիս: Իհարկե, այնպես չէ, որ խանդավառված է իմ որոշումով: Միանշանակ, յուրաքանչյուր տղամարդ մըահոգված է իր կողակցի կյանքով և աշխատանքով: Սակայն վերջերս այսպիսի մի արտահայտություն արեց. «Ես հասկացա, որ դա է քոնը, քո ճակատագիրը»: Սա ինձ համար շատ կարևոր է, ու ես ավելի մեծ պատասխանատվությամբ և ոգևորությամբ կզբաղվեմ իմ գործով:

-Նշանակե՞լ եք արդեն Ձեր ամուսնության օրը:

-Դեռ ոչ: Մեզ մոտ ամեն ինչ փուլերով է տեղի ունենում: Ամեն բանի համար մի փուլ ենք անցնում (ծիծաղում է):

Լուսանկարները` Արսեն Մուռազյանի ֆեյսբուքյան էջից:

Զրուցեց Տաթև Հարությունյանը




Լրահոս