Վաշինգտոնը` հայ և թուրք-ադրբեջանական գործողությունների թատերաբեմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնը վերածվել է հայ, թուրք-ադրբեջանական ռազմական գործողությունների թատերաբեմի: Բանն այն է, որ միայն Վաշինգտոնում 2015-ին հարյուրավոր միջոցառումներ են կազմակերպվելու: Այս միջոցառումներն իրենց գագաթնակետին են հասնելու մայիսի 7-9-ը: Այդ օրերին Վաշինգտոնը դառնալու է յուրօրինակ համահայկական կենտրոն:

Վաշինգտոնի մայր տաճարում նախատեսված է կազմակերպել աննախադեպ միջոցառում, որին մասնակցելու են Գարեգին Երկրորդն ու Արամ Առաջինը և համատեղ ծես են իրականացնելու: Միջոցառմանը ներկա է գտնվելու շուրջ 3 հազար մարդ, այդ թվում` տասնյակ կոնգրեսականներ, սենատորներ, դեսպաններ, ԱՄՆ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ: Միջոցառումներին սպասվում է նաև Սերժ Սարգսյանի մասնակցությունը, ով Վաշինգտոնից անմիջապես կմեկնի Մոսկվա՝ մայիսի 9-ին Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակին նվիրված միջոցառումներին մասնակցելու: Միջոցառումները նաև բացառիկ են նրանով, որ իրականացվում են հայկական բոլոր կազմակերպությունների, եկեղեցիների և ՀՀ դեսպանության համատեղ ջանքերով, ինչը բավականին բարդ էր պատկերացնել` հաշվի առնելով բոլոր կողմերի սկզբունքային տարաձայնությունները:

Ըստ թուրքական «Հուրիյեթ» թերթի` նման կոնսոլիդացման պատճառը դեսպանության ճիշտ քաղաքականությունն է եղել, ինչին թուրքերը ամեն կերպ փորձում են խանգարել: Հայ համայնքում չեն բացառում, որ թուրքական և ադրբեջանական կազմակերպությունները, հնարավոր է, սադրիչ գործողություններ իրականացնեն քանի որ դրանք աննախադեպ ակտիվություն են ցուցաբերում վերջին ամիսներին: Սակայն ըստ հայկական մեր համայնքի` այսօր համախմբածությունն այնքան ամուր է, որ ոչ մի ուժ չի կարող խանգարել միջոցառումների կայացմանը:




Լրահոս