ՀՀ-ում մարտի 17-18-ը կայանալու է Եվրանեսթ միջխորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստը:
Իսկ մինչ այդ` մարտի 16-ին, նախատեսված են Եվրանեսթի քաղաքական հարցերի, մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերի, տնտեսական ինտեգրման, իրավական մոտարկման և ԵՄ քաղաքականությունների հետ համապատասխանեցման հարցերի, սոցիալական հարցերի, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի, էներգետիկ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների նիստեր:
Եվրանեսթի չորրորդ լիագումար նիստի պաշտոնական բացումը տեղի կունենա մարտի 17-ին: