ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները սեպտեմբերի 5-ին 1968 թ. ծնված Մկրտիչ Մ.-ի տան այգում հայտնաբերել են 180 կգ կշռով, մշակված կանեփանման 744 բույս և 21 գրամ չորացված, դեղնականաչավուն կանեփանման զանգված: ՀՀ ոստիկանությունից տեղեացրին, որ ըստ Մկրտիչ Մ.-ի հայտարարության, բույսերն աճեցրել է իր օգտագործման համար: Նույն օրը, ժամը 15.45-ին, Մկրտիչ Մ.-ն բերման է ենթարկվել բաժին: Նշանակվել են դատաբուսաբանական և դատաքիմիական համալիր փորձաքննություններ: Կատարվում է հետաքննություն:
Երեվանում կանեփի այգի է հայտնաբերվել
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ