Չինաստանի Բինչաուն շրջանի փողոցային առվակներից մեկում կես մետրանոց օձանման որդ է հայտնաբերվել, գրում է YahooNews-ը: Հսկայական որդին հայտնաբերել է երկրի անտառտնտեսության վարչության աշխատակիցը: Վերջինս էլ պահել է որդին իր ետնաբակում եւ մեծացնել: Ըստ գիտնականների` այս տեսակի որդերը կարող են աճել մինչև 3 մետր` միաժամանակ ունենալով 25 մմ հաստություն: Մասնագետները գտնում են, որ որդերի ֆենոմենալ երկարության պատճառը շրջակա միջավայրի որոշ գործոններն են: Այժմ կենսաբանները պատրաստվում են մանրակրկիտ ուսումնասիրել հայտնաբերված որդի նոր տեսակը:
Չինաստանում հսկայական որդ է հայտնաբերվել
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ