Նաիրա Զոհրաբյանն աշխատանքի է գնացել. նրա վիճակը լավ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ`մարտի 15-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցած Եվրանեսթի վեհաժողովի ժամանակ ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր: Նրան տեղափոխել էին հիվանդանոց:

Այսօր, սակայն, վերջինս իրեն արդեն լավ է զգում և աշխատանքի է գնացել: Armlur.am-ի հետ զրույցում ԲՀԿ խոսնակ Վահան Բաբայանը հայտնեց, որ Նաիրա Զոհրաբյանին հիվանդանոցում հետազոտել են, որից հետո դուրս է գրվել: Նրա վիճակը լավ է: Թե ինչու է ԲՀԿ նախագահի վիճակը կտրուկ վատացել, խոսնակը մանրամասների չի տիրապետում:




Լրահոս