Մահացել է լրագրող Արթուր Երնջակյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱրմԻնֆո-ն հայտնում է, որ Վրաստանում մահացել է լրագրող Արթուր Երնջակյանը.

«Մեկ շաբաթ առաջ էր, որ Վրաստանում նրան ցանկանում էինք լավ հանգստանալ, երբ Արթուրը հայ լրագողների խմբով գործուղվում էր Վրաստան: Վրաստանում անցկացրած վերջին օրը լրագրողները ռեստորանում նշում են իրենց առաքելության ավարտը: Եվ հանկարծ, Արթուրն իրեն վատ է զգում: Ժամանած Շտապ օգնության բժիշկները չկարողացան փրկել նրան: Վրա հասած կաթվածը խլեց տաղանդավոր լրագրողի կյանքը, ում գլխավոր նշանաբանն՝ ասեկոսեներից հրաժարվելու և ստույգ տվյալներ օգտագործելու մեջ էր: Դրանով էր, որ Արթուրի նյութերը գրավում էին իրենց ճշմարտացիությամբ և ազնվությամբ…

Անըմբռնելի են Աստծո ուղիները: Այս տարի Արթուրը դարձավ 52 տարեկան: Իրենից հետո նա թողեց երկու անչափահաս երեխաների, որոնց աներևակայելի ձևով պաշտում էր, ինչպես նաև հաճելի ու բարետես կնոջը: Նա ընտանիքի լավ ամուսին էր, զգայուն և պատասխանատու ընկեր, հումորի նուրբ ու հարուստ պաշարով, իսկ սրանք մեր ընկերոջ արժանիքների դեռ լիակատար ցանկը չէ… Հանգչիր խաղաղությամբ, սիրելի ընկեր: Թող հողը թեթև լինի քեզ վրա»,-գրում է կայքը:




Լրահոս