Բաքվի` ծանր հանցագործությունների դատարանը 6 տարի ազատազրկման է դատապարտել ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության անդամ Սիրաջա Քերիմլին. գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Համաձայն տեղեկության՝ դատական գործընթացն անցել է Ահմեդ Գուլիևի դատավարությամբ: Դատախազը պահանջել է ընդդիմադիրին դատապարտել 8 տարվա ազատազրկման:
Սիրաջ Քերիմլին «Մուսավատ» կուսակցության ակտիվիստի` Ռագիֆ Քերիմլիի որդին է ու այդ նույն կազմակերպության փոխնախագահ Ֆարաջ Քերմիլիի եղբայրը, ով ևս ձերբակալվել է նույն հոդվածով: