Խաչատուր Սուքիասյանին պատկանող սննդի օբյեկտներում պատերազմ են հայտարարել «Կոկա կոլային». «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ»-ն այսօրվա համարում գրում է. «Գործարար Խաչատուր Սուքիասյանին պատկանող սննդի օբյեկտներում տևական ժամանակ է՝ «Կոկա-կոլա» չեն մատուցում:

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այդ խոչընդոտն առաջացել է համատեղ բիզնես-շահերը համադրել չկարողանալու պատճառով: Մասնավորապես, ըստ մեզ հասած տեղեկությունների՝ Սուքիասյանները «Կոկա-կոլա» ընկերությանը պարտադրել են իրենց ավտոմեքենաները ապահովագրել «ՍԻԼ ինշուրանս» ապահովագրական ընկերությունում: «Կոկա-կոլան», սակայն, հրաժարվել է, ինչից հետո Սուքիասյանն իրեն պատկանող սննդի օբյեկտներին արգելել է գնել և մատուցել այդ ըմպելիքը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս