Այսօր Ինժեներական զորքերի օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սեպտեմբերի 7-ը տոնվում է որպես Հայաստանի Ազգային բանակի ինժեներային զորքերի օր: Ըստ ՄԱԿ -ի զարգացման ծրագրի շրջանակներում իրականացված ուսումնասիրությունների՝ Հայաստանում ականների թիվը հասնում է 80-100 հազարի: 60 սահմանամերձ համայնքների հարյուրից ավել հողակտորներ համարվում են կյանքի համար վտանգավոր, դրանք կազմում են մոտ 322 քառակուսի կիլոմետր, ինչն ավելի շատ է, քան Հայաստանի տարածքի մեկ տոկոսը: Ինժեներական զորքերն առանձնահատուկ նշանակություն ունեն ոչ միայն պատերազմական, այլև` խաղաղ պայմաններում: Պատասխանատու և վտանգավոր է նրանց աշխաատանքը: Ականապատում և ականազերծում, ինժեներական ապահովում, պայթյունավտանգ առարկաների վնասազերծում` այս ամենը կազմում են նրանց առօրյայի անբաժանելի մասը: Հայաստանի Զինված ուժերի ինժեներական ստորաբաժանման ձևավորումն ավարտվել է 1992թ սեպտեմբերի 7-ին:




Լրահոս