Եվրամիությունում չեն շտապում Ուկրաինայի հետ առանց վիզային ռեժիմ սահմանել, քանի որ մտավախություն ունեն, որ դրանից կարող են օգտվել զինյալները: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմկինը «Ֆոկուս» ամսագրին տված հարցազրույցի ժամանակ:
Կլիմկինի խոսքերով՝ Ուկրաինան «շատ լավ» շարժվում է բարեփոխումների սահմանված գրաֆիկով: Վերջինս նաև հայտարարել է, որ ԵՄ-ում անվտանգության առումով մտավախություններ ունեն:
«Եվ դա ռուսական սցենարներից մեկն է: Եվրոպայում ասում են` ինչպե՞ս կարելի է Ուկրաինային առանց վիզայի ռեժիմ տրամադրել, եթե այնտեղ չի վերահսկվում սահմանը»,- եզրափակել է նախարարը: