Եվրանեսթում անդրադարձ եղավ Հայոց ցեղասպանությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանում ընթացող Եվրանեսթի վեհաժողովում Յարոմիր Չետինան նշեց, որ վերջերս այցելել  է Կենտրոնական Աֆրիկա, եղել թանգարանում, որտեղ եղել են նաև Հոլոքսոի ու Հայոց ցեղասպանության մասին պատմող ցուցանմուշներ:

Նա նկատեց, որ իրենց մոտ չկան հստակ չափանիշներ ցեղասպանության որակման հետ կապված:

Չետինան ընդգծեց, որ կարող են ընդունել բանաձև, որը կդատապարտի Ցեղասպանությունը: Բանախոսը թվարկեց այս բոլոր տարիներին կատարված հանցանքները մարդկության նկատմամբ: «Եթե ուզում եք կանխարգելել, վերջ դնել ցեղասպանություններին ու էթնիկ զտումներին, եկե´ք իրենց անուններով կոչենք իրերը, հայոց ցեղասպանությունը ցեղասպանություն էր»:

 




Լրահոս