Ժամանակն է, որ Եվրոպայում տնտեսական և քաղաքական հարցերը իրար չխառնվեն. Հրանտ Բագրատյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ժամանակն է, որպեսզի Եվրոպայում տնտեսական և քաղաքական հարցերն իրար չխառնվեն: Այսօր Եվրանեսթի նիստում նման հայտարարությամբ հանդես եկավ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը:

«Շատ հաճախ քաղաքական բանավեճերն ավարտվում են տնտեսական բլոկադայով: Մենք դրան դեմ ենք, և կարծում եմ, որ այդ ուղղությամբ պետք է աշխատենք: Եվրոպան հայտնվում է գլոբալ տնտեսության շրջանակներում, առաջանում է խնդիր, թե ինչպես հաշվարկել վիճակագրությունը, որը դժվար է մեր նման երկրի համար», – ասաց նա:

Բագրատյանն ընդգծեց` մեր երկրում մարդիկ ապրում են մի երկրում, բայց աշխատանքի համար ապրում այլ երկրում, իսկ դա մտահոգիչ է:




Լրահոս