Միջազգային բորսայում ցորենի գինը բարձրացել է, հետեւաբար Հայաստանում կա ալյուրի գնի աճ: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամլո խոսնակ Գայանե Սահակյանից: «Տեղեկացնեմ, որ Բաղրամյան ալրաղացի գործարանի բարձր տեսակի ալյուրի 1 կգ-ի գինը օգոստոսի 31-ին 236 դրամ էր, իսկ սեպտեմբերի 3-ին 7 դրամով թանկացել է: Սակայն հացի գնի մեջ ոչ մի փոփոխություն չկա, բացի «Սթար»-ի 0.7-կիլոգրամանոց լավաշից, որը 10 դրամով է թանկացել՝ 380-ից դարձել է 390 դրամ: Նաեւ «Մելո գրանո» տեղական մակարոնեղենի 0.4-կիլոգրամանոց փաթեթավորումը 190-ից դարձել է 200 դրամ»,-տեղեկացրեց մամլո խոսնակը՝ հավելելով, որ հանձնաժողովի կողմից ալյուրը եւս ուսումնասիրվում է:
ԹԱՆԿԱՑԵԼ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ