ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեց Բալթյան երկրներ իր այցելության արդյունքները: Նրա խոսքով. խորհրդարանական գործընկերների հետ քննարկվել են ՀՀ-ի երկկողմ հարաբերությունները Բալթյան երկրներից յուրաքանչյուրի և Եվրամիության հետ:
Նա կարևորեց հարաբերությունների զարգացումը, պատվիրակությունների միասնական աշխատանքը, Հայաստանի դերը աշխարհաքաղաքական առումով:
«Նրանք ըմբռնումով են մոտենում ՀՀ ընտրությանը: Նրանք ընկալում են, որ Ռիգայի գագաթնաժողովին ընդառաջ երկխոսությունը պետք է շարունակվի: Հայաստանը ևս մեկ անգամ հայտնեց պատրաստակամություն զարգացնել հարաբերությունները ԵՄ հետ»,-նշեց է. Շարմազանովը:
Է. Շարմազանովը հայտնեց, որ հայտարարությամբ է հանդես եկել և նշել, որ ՀՀ-ն բոլոր կոնֆլիկտների խաղաղ կարգավորման կողմնակից է և թե՛ Երևանը, թե՛ պաշտոնական Ստեփանակերտը որևէ այլ կարգավորում չեն պատկերացնում: Նա նշեց նաև, թե ներկայացրել է, որ Ադրբեջանի ղեկավարությունն արհամարհում է 3 սկզբունքներից առնվազն 2-ը՝ խաղաղ կարգավորումը և ինքնորոշումը:
«Խնդիրը պետք է ունենա խաղաղ կարգավորում, Լիտվայում էլ բոլորը պետք է գիտակցեն, որ Ղարաբաղի անկախութունն այլընտրանք չունի»,- նշեց Շարմազանովը: