Նայում եմ Օբամային ու տեսնում ԱՄՆ-ի վատագույն նախագահին. Դիկ Չեյնի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Դիկ Չեյնին ամերիկյան Playboy հրատարակչությանը տված հարցազրույցի ժամանակ պատմել է Բարաք Օբամայի քաղաքականության վերաբերյալ իր բացասական վերաբերմունքի մասին ու Սպիտակ տան գործող ղեկավարին կոշտ քննադատության ենթարկել:

«Նայում եմ Բարաք Օբամային ու անվերապահորեն տեսնում իմ տեսած բոլոր նախագահներից ամենավատին: Նախկինում ես սարսափելի կերպով քննադատել եմ Ջիմմի Քարտերին, սակայն նրան ոչ մի կերպ չես համեմատի Օբամայի ու այն վնասի հետ, որ տալիս է նա մեր երկրին: Սա ողբերգություն է, իսկական ողբերգություն, և մենք ստիպված ենք լինելու շատ բարձր գին վճարել այն փոսից դուրս գալու համար, ուր ընկել է երկիրը Օբամայի նախագահության շրջանում»,- հայտարարել է Չեյնին:

Վերջինս նաև նշել է, որ Օբաման ու գլխավոր դատապազ Էրիկ Հոլդերը «խաղարկում են ռասայական խաղաքարտը», երբ ստիպված են լինում լսել իրենց ընդդիմադիրների կողմից քննադատությունները, սակայն, ինչպես կարծում է Չեյնին, Օբաման ու Հոլդերն «արժանի են քննադատության անգործության ու ոչ կոմպետենտության համար», և մաշկի գույնն այստեղ բացարձակ կապ չունի:




Լրահոս