«Ժառանգություն»-ը սպասում է Րաֆֆի Հովհաննիսյանին` խառնաշփոթը պարզելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս օրերին ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ու կուսակցության անդամներն անհամբեր սպասում են կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի վերադարձին: Բանն այն է, որ նշված կուսակցության անդամները հույս ունեն, որ Հովհաննիսյանի վերադարձից հետո Սերժ Սարգսյանի հետ Ռուբեն Հակոբյանի եւ Արմեն Մարտիրոսյանի հանդիպման արդյունքում ստեղծված խառնաշփոթ իրավիճակը կպարզվի:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ կուսակցությունում զգուշավոր լավատեսություն կա առ այն, որ գոնե մարտի 31-ին Րաֆֆի Հովհաննիսյանը Հայստանում կլինի, քանի որ այդ օրը Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) 20-ամյակին նվիրված միջոցառում է նախատեսված: Կենտրոնը հիմնել է հենց Հովհաննիսյանը, եւ ենթադրվում է, որ նա պետք է մասնակցի այդ միջոցառմանը:

Երեկ «Ժողովուրդ»-ն այս առչնությամբ փորձեց մեկնաբանություն ստանալ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանից եւ խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանից: Սակայն նրանք երկուսն էլ կտրականապես հրաժարվեցին այս խնդրի վերաբերյալ հարցերին պատասխանել՝ ասելով, թե սպասում են Հովհաննիսյանի վերադարձին:




Լրահոս