Երեկ ժամը 17.25-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն տեղեկություն է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Կեչուտի ջրամբարում քաղաքացի է ջրահեղձ եղել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ կայքից, տեղում պարզվել է, որ 30-ամյա Արայիկ Մկրտչյանը ջրահեղձվել է ջրամբարին հարակից արհեստական լճակում. դին դուրս բերելու համար անհրաժեշտ են ջրասուզակներ: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, մարզային փրկարարկան ջոկոտի ջրափրկարարներ և փրկրարական ուժերի վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատը:
30-ամյա երիտասարդը ջրահեղձ է եղել
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ