Կառավարության նիստից հետո Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ համայնքների խոշորացմանը և նշեց, որ դա կարող է ֆինանսական խնայողություններ ապահովել:
«Սա երեք մարզերում անցկացվող պիլոտային ծրագիր է: Բնակավայրերը մնում են որպես բնակավայրեր, բայց լինելու է մեկ համայնքի ղեկավար: Մոտավորապես 50-60 տոկոսի դրամական խնայողություն է լինելու», – նշեց Երիցյանը:
Այն հարցին, թե գյուղապետերի կողմից դժգոհություններ չկա՞ն, Երիցյանը պատասխանեց, որ գյուղապետերը, իհարկե, ցանկանում են պաշտոնավարել, բայց նախագիծը դա թույլ չի տալիս:
«Դե´, իհարկե, գյուղապետը կցանկանա, որ մնա գյուղապետ, բայց բնակավայրն ունենալու է իր ներկայացուցիչը տվյալ համայնքում: Ներկայացուցիչը ստանալու է աշխատավարձ»,- ասաց Երիցյանը: