“Ժառանգություն” կուսակցության առաջնորդ, Ազգային Ժոեղովի պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանը հրաժարվել է պատգամավորի մանդատից: Այդ մասին այսօր` սեպտեմբերի 10-ին ԱԺ նիստում հայտարարել է խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանը: ԱԺ նախագահը նշել է, որ ըստ կանոնակարգ-օրենքի, եթե Հովհաննիսյանը 15 օրվա ընթացքում ետ չվերցնի մանդատից հրաժարվելու դիմումը, ինքնաբերաբար հրաժարականը ընդունված կհամարվի եւ նա կզրկվի մանդատից: Րաֆֆի Հովհաննիսյանը ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրացուցակով, որի առաջին համարն էր:
Րաֆֆի Հովհաննիսյանը հրաժարվեց պատգամավորի մանդատից
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ