ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում համայնքի ղեկավար է ընտրվել ՀՀԿ-ական Ռոբերտ Գրիգորյանը:
Ինչպես տեղեկանում ենք ԿԸՀ կայքից, նախնական արդյունքներով Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում համայնքի ղեկավար ընտրված ՀՀԿ-ական Ռոբերտ Գրիգորյանը ստացել է 3.128 ձայն, իսկ նախկին քաղաքապետ, գեներալ Մանվել Գրիգորյանի եղբայր Աշոտ Գրիգորյանը՝ 1.379: Մեծամոր քաղաքում 8.975 քազաքացուց ընտրություններին մասնակցել է 4.688-ը:
Մարզի Ակնալիճ համայնքի ղեկավար ընտրված Գևորգ Միսակյանը ստացել է 892 ձայն: Նրա մրցակից Լեռնիկ Աբրահամյանը, ով գեներալ Մուրադ Աբրահամյանի եղբայրն է, իր օգտին գրանցել է 624 ձայն: Ակնալիճն ունի 2.235 ընտրող, սակայն գրանցված և քվեաթերթիկ ստացած քվեարկության մասնակիցների թիվն ըստ ստորագրությունների կազմել է 1.541 մարդ: