Սիրիայի Հալեպ քաղաքում մարզադաշտի մոտակայքում տեղի ունեցած կրկնակի պայթյունի հետեւանքով զոհվել է 29 մարդ, քանդվել է դպրոցը եւ երկու հիվանդանոց։ Պայթյունների համար պատասխանատվությունն իր վրա է վերցրել Սիրիայի ազատագրության բանակը, ըստ որի, այդ օբյեկտները օգտագործվում էին որպես զորանոց երկրի կառավարական բանակի համար։ Սիրիացի ակտիվիստները նաեւ հաղորդում են Հալեպի արեւելքում տեղի ունեցած օդային հարվածների մասին, որոնց հետեւանքով ավերվել է մեկ շենք, եւ հինգ զոհ է արձանագրվել։ Փլատակների տակ մնացած զոհերի մասին տեղեկություն չի հաղորդվում։
Հալեպում պայթեցվել է 2 հիվանդանոց
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ