ՇԱՀԳԵԼԴՅԱՆԻ ԳՆԱՑՔԸ ՀԵՌԱՆՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մհեր Շահգելդյանն Արթուր Բաղդասարյանի ,արբանյակներիցե է, նրա ջանքերով քաղաքական եւ վարչական ասպարեզ եկած մեկը, որը տարիների ընթացքում ապացուցեց, որ նախընտրում է պարապությունը` երբեմն-երբեմն միայն ինչ-որ գործունեության նշաններ ցույց տալով: Հիմա, երբ մեծամասնականով պատգամավորության թեկնածու է առաջադրված, իսկ հարազատ կուսակցությունն էլ կանգնած է լինել-չլինելու խնդրի առջեւ` Շահգելդյանը դարձյալ ոչինչ չի անում` հավանաբար բավարարվելով այն ֆինանսական միջոցներով, որոնք հասցրեց ձեռք բերել արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում աշխատելու շրջանում:
Ի տարբերություն շատ պատգամավորների եւ այսպես կոչված պետական գործիչների` Մհեր Շահգելդյանը բավական լավ կրթություն է ստացել: Երեւանում ծնված Շահգելդյանը 1992թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանը: Իսկ մինչ այդ մեկ տարի աշխատել է Երեւանի էլեկտրալամպերի գործարանում, 1985-1987թթ. ծառայել խորհրդային բանակում: Ուրեմն այստեղ էլ նա տարբերվում է շատերից: Երկրի համար ծանր ու դժվարին շրջանում` մոտ երկու տարի, Շահգելդյանը սովորել է Հայաստանի ամերիկյան համալսարանի հատուկ դասընթացներում, իսկ 1996-ին էլ ավարտել Հայկական մենեջմենթի կենտրոնը: Սակայն, դատելով նրա նախարարական գործունեությունից, բավական վատ է յուրացրել մենեջմենթի կանոնները:
1992-1995թթ., արդեն վերը հիշատակված ուսումնական հաստատություններում սովորելուն զուգընթաց, նաեւ սովորել է ԵՊՀ քաղաքագիտության ամբիոնի ասպիրանտուրայում, 1993-ին եղել ամբիոնի աշխատակից, իսկ 1993-1995թթ.` Մանկավարժական գիտությունների գիտահետազոտական ինստիտուտի գիտաշխատող: 1995թ. աշխատանքի է անցել Հեռուստառադիոպետվարչությունում որպես հասարակական-քաղաքական հաղորդումների բաժնի մեկնաբան: 1996-1998թթ. եղել է ,Հորիզոնե իրավական եւ քաղաքական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, 1998-2000թթ.` Հայաստանի ազգային ռադիոյի արտասահմանի համար տրվող հաղորդումների խմբագրության գլխավոր խմբագիր, 2000-2002թթ.` Հայաստանում ֆրանսիական համալսարանի փոխնախագահ:
Արթուր Բաղդասարյանի հետ ծանոթությունը շատ բան տվեց Մհեր Շահգելդյանին. նա որոշեց լինել քաղաքական գործիչ` չունենալով, սակայն, դրա համար անհրաժեշտ հատկանիշներ: 2002-ին Շահգելդյանն անսպասելիորեն պատգամավոր դարձավ եւ սկսեց ԱԺ ամբիոնից խճողուն քաղաքագիտական դասախոսություններ կարդալ: Երեւի ինքն էլ շատ բան չէր հասկանում իր ասածներից, բայց կարեւորն այն էր, որ շատ անգրագետ կամ կիսագրագետ պատգամավորներ զարմացած նայում էին նրան եւ փորձում հասկանալ քաղաքական ,չինարենըե: Արթուր Բաղդասարյանը ցնծում էր, որովհետեւ շատերը, Շահգելդյանի ելույթները չհասկանալով, ասում էին. ,Ի~նչ խելացի մարդ էե: Հենց այս ,խելացիություննե էլ հաշվի առնելով` Արթուր Բաղդասարյանը նրան 2003-ին եւս համամասնական ընտրակարգով բերեց խորհրդարան եւ նշանակել տվեց պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ: Սա մեր խորհրդարանի պատմության մեջ ամենազավեշտալի դեպքերից մեկն էր, երբ այս բոլոր ոլորտներից անտեղյակ մարդը դառնում էր հանձնաժողովի նախագահ, ղեկավարում մի կառույց, որի առաջին նախագահը Վազգեն Սարգսյանն է եղել: Ինչեւէ, Մհեր Շահգելդյանը խորհրդարանում առանձին ,կաբինետե եւ ծառայողական մեքենա ստացավ: Նրա պաշտոնավարման շրջանում, սակայն, այդ հանձնաժողովը գրեթե ոչ մի օրինագիծ չներկայացրեց, հեռու մնաց հատկապես բանակից, քանի որ Արթուր Բաղդասարյանի եւ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հարաբերություններն այդ շրջանում չափազանց լարված էին:
Համապատասխան ոլորտները չէին կարեւորում հանձնաժողովի նախագահի գոյությունը, բայց նա դրանից վատ չէր զգում: Երբ ՕԵԿ-ն իբրեւ թե ընդդիմադիր դարձավ, երեւի բոլորից շատ ուրախացավ Մհեր Շահգելդյանը, քանի որ այլեւս հանձնաժողովի նախագահ չէր լինելու, պատասխանատվության բեռ չէր վերցնելու իր ուսերին: Նա մոտ երկու տարի ժամանակ առ ժամանակ երեւում էր կուսակցությունում, ինչ-որ ,խելացիե մտքեր ասում, մինչեւ որ նորից ընտրվեց պատգամավոր: Բայց այս անգամ ,հազարան բլբուլըե նրան տարավ ու բազմեցրեց արտակարգ իրավիճակների նախարարի բազկաթոռին: Սա էլ երկրորդ զավեշտն էր: Այս պաշտոնում Շահգելդյանը ցույց տվեց իր ողջ անճարակությունն ու անտեղյակությունը, բայց նախարարությունը լցրեց ՕԵԿ անդամներով, անգամ կոնսերվատորիական կրթությամբ ՕԵԿ-ական մի տիկնոջ տարավ արտակարգ իրավիճակների նախարարություն ու բարձր պաշտոն տվեց: Խորհրդականի պաշտոնն էլ տվեց Սանատրուկ Սահակյանին, որը շուտով դատապարտվեց կաշառակերության մեղադրանքով: Մհեր Շահգելդյանը հեշտությամբ մոռացավ Սանատրուկին ու անցավ ,ալյուրի գործինե: ՕԵԿ-ի համար հավանաբար ճակատագրական է դարձել սպիտակ գույնը: ՕԵԿ պատգամավորներից մեկի անունը հոլովվում է կաթի փոշու պատմության մեջ, Մհերն էլ ալյուրի հետ կապված սկանդալում հայտնվեց` պետությանը հասցնելով 2 միլիարդ դրամից ավելի վնաս: Արդյունքում` Արթուր Բաղդասարյանը ստիպված էր նրան ,հետ կանչելե, որպեսզի նոր պատմություններ չբացահայտվեին…
Հիմա Մհեր Շահգելդյանը ծույլ-ծույլ ընտրարշավ է անում: Զգացվում է, որ ինքը չի ուզում, կուսակցությունն է պարտադրում:
ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ
26.04.2012




Լրահոս