Սեպտեմբերի 15-ին “Let’s Do It” միջազգային նախաձեռնության հետ համատեղ կիրականացվի “Մաքուր Երևան” միջոցառումը, որն ուղղված է լինելու համայնքներում երիտասարդների աջակցությամբ մաքրության աշխատանքների իրականացմանը: Միջոցառման ընթացքում վարչական շրջանի ղեկավարության աջակցությամբ երիտասարդները կիրականացնեն մաքրության աշխատանքներ և մաքրության նկատմամբ քաղաքացիների իրազեկության բարձրացման աշխատանքեր: Վարչական շրջանի կողմից կտրամադրվի մաքրման աշխատանքերն իրականացնելու համար անհրաժեշտ պարագաներ և աղբահան մեքենաներ: Այս մրցույթում գնահատվում է նախապես ընտրված տարածքում իրականացված մաքրման աշխատանքները և մասնակիցների կողմից աշխատանքերում ներգրավված այլ անձանց քանակը: Ծրագրի ավարտին կամփոփվեն արդյունքները, և դիսկոտեկ-համերգի ժամանակ կներկայացվեն հաղթող երեք վարչական համայնքները, կհանձնվեն մրցանակներ և մասնակցության վկայականներ:
Կիրականացվի Մաքուր Երեվան միջոցառումը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ