Մարտի 17-ին, ժամը 19.40-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Անիի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Ձորակապ գյուղից, «որովայնի շրջանի բազմաթիվ թափանցող ծակած-կտրած վերքեր» ախտորոշմամբ, հիվանդանոց է տեղափոխվել 1980 թ. ծնված Մկրտիչ Դ.-ն, որը ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Ոստիկանության Անիի բաժնի ծառայողների ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Ձորակապ գյուղում, վիճաբանության ժամանակ, Մկրտիչ Դ.-ին դանակով հարվածել և վնասվածքները պատճառել է 1974 թ. ծնված Սամվել Գ.-ն:
Դանակն առգրավված է:
Սամվել Գ.-ն ձերբակալված է: Կատարվում է քննություն: