Սկեսրայրը 2 անգամ փորձել է բռնաբարել հարսին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղի բնակչուհի 21-ամյա Զ. Սարոյանի դիմումի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Զ. Սարոյանը հայտնել է, որ այս տարվա մայիսի 10-ին առավոտյան 8-ի սահմաններում Ջրաշենում գտնվող տանը ամուսնու հայրը` Կնյազ Օզմանյանը իրեն հրել-գցել է մահճակալի վրա և փորձել է բռնաբարել: Ինքը դիմադրել է, հրել է նրան, հետո` դիմել փախուստի: Զ. Սարոյանը հայտնել է նաև, որ Կ. Օզմանյանը նույն գործողությունը, նույն տանը կատարել է նաև օգոստոսի 16-ին, սակայն ինքը կրկին դիմել է փախուստի: Ոստիկանության կողմից հանգամանքները ճշտելուց հետո կպարզվի` իրկանությանը համապատասխանում է Զ.Սարոյանի ասածները:
Իսկ եթե պարզվի, որ դա նրա կողմից զրպարտանք է, ապա նրա նկատմամբ որպես մեղադրանք կառաջադրվի սուտ մատնություն: 




Լրահոս