Լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման վտանգ չկա. Սեյրան Օհանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պատասխանելով «Bloomberg» պարբերականի լրագրող Սառա Խոջոյանի այն հարցին, թե արդյո՞ք լայնամասշտաբ գործողությունների վտանգ կա, Սեյրան Օհանյանը նշել է.

«Հայկական զինուժը պատրաստ է իրավիճակի ցանկացած զարգացման, սակայն լայնամասշտաբ գործողությունների որևէ վտանգ չեմ տեսնում: Հակառակորդի կողմից պարբերաբար ձեռնարկվող նմանատիպ գործողությունները ռազմական առումով անմիտ են, որոնց, ավանդույթի համաձայն, հետևում է իրական կորուստների վերաբերյալ ապատեղեկատվությունը: Իրավիճակը սահմաններում և շփման գծում լիովին վերահսկելի է, հայկական ստորաբաժանումները վստահորեն իրականացնում են իրենց առջև դրված խնդիրները»:

Հիշեցնենք, որ այսօր հակառակորդի դիվերսիան ետ մղելու ընթացքում զոհվել է 3 հայ զինծառայող: Ադրբեջանական կողմի զոհերը հասնում են 13-ի: Հրապարակվել են սպանված ադրբեջանցիների անուններն ու թողած զենքերը:




Լրահոս