Ֆրանսիական ՊՍԺ-ի պաշտպան Դավիդ Լուիսը վնասվածքի պատճառով ստիպված է բաց թողնել 2 շաբաթ:
Բրազիլացի ֆուտբոլիստը ազդրի վնասվածք էր ստացել Ֆրանսիայի առաջնության 29-րդ տուրի` «Բորդո»-ի դեմ խաղում և չի կարող օգնել իր թիմին «Լորյան»-ի դեմ առաջիկա մրցավեճի ընթացքում:
Ամենայն հավանականությամբ, Լուիսը խաղադաշտ կվերադառնա ապրիլի 5-ին, երբ փարիզյան ակումբը կհանդիպի Մարսելի «Օլիմպիկ»-ի հետ: