Տոկիոյի իր բնակարանում այսօր մահացած է հայտնաբերվել Ճապոնիայի ֆինանսների և համատեղության կարգով՝ փոստային ծառայության բարեփոխումների նախարար Տադահիրո Մացուսիտան: Ինչպես հայտնել է մայրաքաղաքի ոստիկանությունը, նախարարը կախված է հայտնաբերվել, սակայն ինքնասպանության դրդապատճառները դեռևս հայտնի չեն: Հայտնի է միայն, որ այսօր առավոտյան Մացուսիտան հետաձգել է իր մի շարք պաշտոնական հանդիպումները: Տադահիրո Մացուսիտան 73 տարեկան էր: Նա Ազգային նոր կուսակցության անդամ էր և զբաղեցնում էր միանգամից մի քանի նախարարական պաշտոն: Նա ղեկավարում էր սոցիալական ապահովագրության և հարկերի գանձման, տիեզերքի ուսումնասիրման, ինչպես նաև գիտատեխնիկական քաղաքականության նախարարությունները: Ներկայում դեպքի առթիվ հետաքննություն է անցկացվում:
Կախվել է Ճապոնիայի ֆինանսների նախարարը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ