Տոնական համերգ` նվիրված Շախմատի օլիմպիական չեմպիոններին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայ շախմատիստների օլիմպիական հաղթանակի առիթով այսօր Ազատության հրապարակում տեղի կունենա տոնական համերգ: Այս մասին տեղեկացնում են մշակույթի նախարարությունից: Շախմատիստների ժամանումից անմիջապես հետո կմեկնարկի շախմատի 40-րդ համաշխարհային օլիմպիադայում մեր տղաների հաղթանակին նվիրված պաշտոնական համերգը: Օլիմպիականների դիմավորման պաշտոնական արարողությունը տեղի կունենա “Զվարթնոց” օդանավակայանում ժամը 20:00-ին:  Հայաստանի տղամարդկանց հավաքականի հաղթանակի կապակցությամբ Երևանի քաղաքապետի հանձնարարականով մայրաքաղաքը կբերվի տոնական տեսքի: Հիշեցնենք, որ Շախմատի համաշխարհային 40-րդ օլիմպիադան կայացավ Թուրքիայի Ստամբուլ քաղաքում: 11 տուրերի վերջնական արդյունքներով` Հայաստանի տղամարդկանց հավաքականը երրորդ անգամ նվաճեց շախմատային Օլիմպոսը: Երկրորդ տեղը զբաղեցնում է Ռուսաստանի հավաքականը: Հայաստանի շախմատի հավաքականն այն բացառիկներից է, որին հաջողվել է երկու անգամ անընդմեջ դառնալ օլիմպիական չեմպիոն:  
 




Լրահոս