ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարը՝ ԼՂՀ նախագահականի պաշտոնական կայքից

Նախօրեին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն այցելել է Մարտակերտի եւ Շահումյանի շրջաններ, ծանոթացել Մարտակերտ-Վարդենիս մայրուղու կառուցման աշխատանքների ընթացքին: Շահումյանի շրջանի Եղեգնուտ գյուղում նախագահը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն: Բ. Սահակյանը գոհունակություն է հայտնել կատարված աշխատանքների կապակցությամբ: Այնուհետեւ այցելել է Եղեգնուտ գյուղի մոտ կառուցվող հիդրոէլեկտրակայանի շինհարթակ եւ ծանոթացել այնտեղ իրականացվող աշխատանքներին:

 

 

 

 

ՀԱՐՑ. Կխնդրեի պարզաբանել՝ ամուսնության գրանցման համար որքա՞ն է կազմում պետական տուրքի դրույքաչափը:

Տաթեւ Մնացականյան (29 տարեկան, թարգմանիչ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ամուսնության գրանցման համար գանձվում է պետական տուրք` 1000 ՀՀ դրամի չափով: ՔԿԱԳ մարմնի աշխատավայրից դուրս ամուսնության պետական գրանցման համար գանձվում է պետական տուրք` 10.000 ՀՀ դրամ գումարի չափով եւ արտաբյուջետային վճար հետեւյալ չափով՝
-ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության քաղաքացիական կացության ակտերի գրանցման ամուսնության պալատի կողմից ամուսնության գրանցման դեպքում 50.000 ՀՀ դրամ,
-ՔԿԱԳ այլ տարածքային մարմնի կողմից ամուսնության գրանցման դեպքում համապատասխան համայնքի ավագանու կողմից սահմանված գումարի չափով (այդպիսին նախատեսված լինելու դեպքում):

ՀՀ արդարադատության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Փաստորեն, ամեն մի ծառայություն իր գինն ունի, եւ այս դեպքում ՔԿԱԳ-ն անմասն չի մնացել: Իհարկե, կարելի է նշել, որ այս ոլորտում հստակ տուրքի չափ սահմանելով՝ վերջին շրջանում փորձեցին սահմանափակել կոռուպցիոն ռիսկերը, սակայն, ցավոք, Հայաստանում միայն այս ոլորտը չէ, որ կոռումպացված է:

 

 

 

 

 

ՀԱՐՑ. Ցանկանում եմ բնակարանս գրավ դնել: Կխնդրեի պարզաբանել՝ առանց տան համասեփականատեր համարվող կնոջ ստորագրության ամուսինը կարո՞ղ է տունը գրավ դնել:

Արտակ Բարսեղյան (36 տարեկան, վարորդ)

ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 189-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գույքը կարող է ընդհանուր սեփականությանը պատկանել՝ սեփականության իրավունքում սեփականատերերից յուրաքանչյուրի բաժինը որոշելով (բաժնային սեփականություն) կամ առանց այդ բաժինները որոշելու (համատեղ սեփականություն):
Օրենսգրքի 231-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ընդհանուր համատեղ սեփականության ներքո գտնվող գույքը կարող է գրավ դրվել միայն բոլոր սեփականատերերի գրավոր համաձայնությամբ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ընդհանուր բաժնային սեփականության մասնակիցը կարող է ընդհանուր գույքի նկատմամբ իրավունքում իր բաժինը գրավ դնել առանց մյուս սեփականատերերի համաձայնության: Այսինքն՝ եթե սեփականատերերի բաժինները առանձնացված չեն, ապա անշարժ գույքը գրավադրելու համար անհրաժեշտ է բոլոր սեփականատերերի համաձայնությունը, իսկ բաժիններն առանձնացված լինելու դեպքում սեփականատերը կարող է իր անշարժ գույքում ունեցած բաժինը գրավադրել առանց մյուս սեփականատերերի համաձայնության:

Ֆինանսական հաշտարարի գրասենյակ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ստացվում է՝ համատեղ սեփականության եւ սեփականատերերի բաժիններն առանձնացված չլինելու դեպքում քաղաքացին չի կարող գրավ դնել իր գույքը՝ առանց իր կնոջ կամ ամուսնու համաձայնության: Ավելացնենք նաեւ, որ կողմերի համաձայնությամբ գրավի առարկան կարող է թողնվել գրավատուի, գրավառուի կամ երրորդ անձի տիրապետմանը: Իրերը գրավ կարող են դրվել նաեւ դրանք տնօրինելու փաստաթղթերը գրավառուին հանձնելու միջոցով: Ի դեպ, 2014թ. ՀՀ-ում գրավատների թիվը եղել է մոտ 140, իսկ ֆինանսական հաշտարարի գրասենյակ դիմած գրավատների դեմ բողոքները՝ 3: Այսինքն՝ ամենաքիչ բողոքները գրավատներից են արձանագրվել:




Լրահոս