![](https://armlur.am/wp-content/uploads/2012/09/11//32442.jpg)
“Հրապարակ”-ը գրում է, որ մի քանի օրից Մոսկվա կմեկնի Ռոբերտ Քոչարյանը: Հասկանալի է, ֆորմալ` “ԱՖԿ-Սիստեմայի” գործերով, իսկ իրականում այդ այցը բավականին հետաքրքիր է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռասմուսենի` տարածաշրջան կատարած այցի, Հայաստանում անցկացվելիք զորավարժությունների հետաձգման, ռուսական դժգոհության, սեպտեմբերի 21-ին ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի` նախագահական ընտրություններին մասնակցելու սպասվելիք հայտարարության և ՀՀԿ-ԲՀԿ փոխհրաձգության ֆոնին` Մոսկվայի հետ ճշտվելու տեսանկյունից: