հայտնաբերել են Գեղարքունիքում մոլորված քաղաքացիներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր գիշեր՝ ժամը 01.44–ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նշխարհ (Յանիխ) գյուղի մոտակայքում Մ. Պողոսյանը իրեն պատկանող պատկանող “ՎԱԶ 2121” մակնիշի 27 ՕԼ 191 պետհամարանիշով ավտոմեքենայով մոլորվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ կայքից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ժամը 05.00-ին հրշեջփրկարարները և Մարտունի քաղաքի ոստիկանության աշխատակիցները Վաղաշեն գյուղի “Մեծ ագրիջա” կոչվող հանդամասի մոտակայքում հայտնաբերել և անվտանգ տարածք են դուրս բերել Ներքին Գետաշեն գյուղի բնակիչներ` 42-ամյա Մ. Պողոսյանին, 4-ամյա Տիգրան և 17-ամյա Տաթևիկ Պողոսյաններին:




Լրահոս