Երևանի փոխոստիկանապետ, գնդապետ Ռոբերտ Մելքոնյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրում է.
“Քիմ Քարդաշյանը եւ վիրտուալ քաջնազարները
Երեկ մեր շախմատի չեմպիոններին դիմավորեցինք, մեր հերոսները մտան Թատերական հրապարակ հպարտ, ժպտերես, հուզված, խանդավառ…
Դիմավորեցինք երգ-երաժշտությամբ, ծափողջույններով, հրավառությամբ:
Սակայն հրապարակում ես չտեսա վիրտուալ մարտարվեստի վարպետներին, բողոքողներին, քննադատողի “մշտական” ունեցողներին, կանաչասերներին, այլասերներին, խավարասերներին, իշխանատյացներին, ոստիկանատյացներին, աջ ու ձախ “քլնգողներին”: Ուր էի՞ք…
Քիմ Քարդաշյանը ԱՄՆ-ից ավելի շուտ կհասներ Թատերական հրապարակ, քան դուք Երեւանից:
Վիրտուալ աշխարհում ավելի լավ է չէ՞, ավելի հեշտ, հանգիստ, ապահով: Ձեզ այդտեղ արդեն զգում եք ինչպես ձուկը ջրում…
Ու՞ր էիք հասարակական-քաղաքական գործիչներ, քաղաքացիական հասարակության ջատագովներ, իրավապապաշպաններ, մտավորականներ: Գայիք մեծարեիք, հպարտանայիք, ուրախանայիք…
Չկայիք, ես գրեթե բոլորիդ ճանաչում եմ ու ցավոք չտեսա: Դե իհարկե, ոստիկաններին քննադատելը ավելի հեշտ է, դյուրին եւ մոդայիկ, քան Թատերական հրապարակ հասնելը…
Բայց ուրախությամբ զեկուցեմ ձեզ, որ տեսա բազմահազար խանդավառ, ժպտերես, իրենց հերոսներով հպարտացող քաղաքացիների, լիարժեք քաղաքացիների…
Հ. Գ. Հոգուս մեղք չանեմ, Թատերական հրապարակում տեսա ՀԱԿ-ի երեք թունդ ակտիվիստի, որոնք առաջին շարքերում ակտիվորեն, ջերմ ողջունում էին չեմպիոններին: Ի զարմանս՝ ջերմ ողջունեցին նաեւ ինձ, երեւի հորդորներս տեղ են հասնում”