Հնդկական մաքսային ծառայությունը կալանավորել է մի տղամարդու, որին միջազգյաին օդանավակայում արգելել են նստել ինքնաթիռ՝ ներքնազգեստի մեջ կապիկ թաքցնելու պաճառով: Օդանավակայանի անվտանգության ծառայությունը 17 սմ-անոց լորի կապիկին հայտնաբերել էր ուղեւորներից մեկի վարտիքի մեջ:
Մեկ այլ կապիկ է հայտնաբերվել Ինդիրա Գանդիի անվան միջազգային օդանավակայանի աղբարկղներից մեկում: Անվտանգության ծառայության աշխատակիցներից մեկի խոսքով՝ կենդանուն նետել են աղբարկղը, քանի որ հասկացել են, որ չեն կարող տեղափոխել նրան: Կալանավորվածները բանտում կպահվեն մինչեւ դատարանը որոշում կայացնի: