“Սոչիի կենտրոնում՝ Սվետլանովյան կամրջի վրա, զբոսաշրջիկների աչքի առաջ կյանքին վերջ է տվել Երիտասարդական խորհրդարանի պատգամավոր Վլադիմիր Ավագյանը”,- գրում է Life News-ը: Ըստ ականատեսների` երիտասարդը լավ հագնված է եղել, ունեցել է անձը հաստատող փաստաթուղթ, հեռախոսն անընդհատ զանգել է, սակայն նա չի պատասխանել: Երիտասարդին փորձել են կանգնեցնել անցորդները եւ տեղի բնակիչները, սակայն տղան անցել է կամուրջի պատնեշը եւ ցած նետվել: Վլադիմիր Ավագյանը 20 տարեկան էր: Նախնական տվյալներով՝ ինքնասպանության պատճառն ընտանեկան անախորժությունն է:
Սոչիում ինքնասպան է եղել 20-ամյա Վլադիմիր Ավագյանը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ