AirAsia-ի վթարի տարածքում հիշատակի միջոցառումներ են անցկացվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ТАСС գործակալությունը հայտնում է, որ AirAsia ավիաընկերությանը պատկանող Airbus A320 օդանավի վթարի տարածքում հիշատակման արարողություններ են անցկացվել: Օդանավի ուղևորների և անձնակազմի շուրջ 100 ընտանիքներ ժամանել են Կումայի ծոց, որպեսզի հարգանքի տուրք մատուցեն վթարից զոհվածներին:

Ինդոնեզիայի բանակը զոհերին նվիրված ռազմական մեծարման արարողություն է կատարել, որից հետո կրոնական արարողակարգեր են անցկացվել՝ բուդդիստական, քրիստոնեական և մուսուլմանական:

Զոհերի հարազատները հարյուրավոր ծաղկեպսակներ և մոմեր են դրել տարածքում։




Լրահոս