Հայաստան տեղափոխված վիրավոր զինվորների վիճակը կայուն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 19-ին տեղի ունեցած դիվերսիայի հետևանքով վիրավորված 4 զինծառայողներից Երևանի կենտրոնական կլինիկական հոսպիտալ տեղափոխված 2-ի վիճակը կայուն է: Այս մասին Armlur.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Վերջինս նաև նշեց, որ սահմանին իրավիճակը համեմատաբար հանգիստ է, կրակոցները նվազել են:

Նշենք` ավելի վաղ տեղեկացրել էինք, որ վիրավոր զինվորներից մեկի ձեռքն էին հեռացրել, իսկ մյուսի` ոտքը: Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ անդամահատված զինվորը` Գոռ Դարմանյանը, գտնվում է Ստեփանակերտի հոսպիտալում, իսկ Սարգիս Գաբրիելյանի ձեռքն են հեռացրել, ով այժմ գտնվում է Երևանում: Երևանում գտնվող զինծառայողներից Էդգար Մարտիրոսյանն էլ որովայնի հրազենային վիրավորում էր ստացել:




Լրահոս