ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԱՐՅՈՒՆ
Մեծ Բրիտանիայի գիտնականները փորձում  են ստեղծել արհեստական արյուն` օգտագործելով էմբրիոնի բջիջներ: Արյան ստեղծման աշխատանքը կավարտվի մոտ երեք տարի անց: Արյուն ստանալու համար որպես հիմք կծառայեն հատուկ կլինիկաներից ստացված բազմաթիվ էմբրիոններ: Այս ծրագրի վրա նախատեսվում է ծախսել տասնյակ միլիարդ ֆունտ ստերլինգ: Փորձի համար կհավաքվեն միայն բացասական ռեզուս ունեցող առաջին խմբի արյան էմբրիոններ, քանի որ  հենց այդ արյունը հնարավոր կլինի ներարկել ապագա բոլոր հիվանդներին: Ենթադրվում է, որ  ստեղծված արտադրանքը կփորձարկվի մարդու վրա:

ՄԻԱՆԳԱՄԻՑ 5 ԵՐԵԽԱ
Մելբուռնի 48-ամյա բնակչուհին, որն արդեն 12 երեխաների մայր է, միանգամից հինգ երեխա է լույս աշխարհ բերել: Բեղմնավորումը բնական ճանապարհով է եղել, սակայն երեխաները ծնվել են վիրահատության արդյունքում: Ավստրալուհին ծնել է երկու տղա եւ երեք աղջիկ, որոնցից մեկը մահացած է ծնվել: Ինչպես գրում են տեղական լրատվամիջոցները, այժմ արդեն այդ ընտանիքը համարվում է ամենամեծերից ավստրալական Վիկտորյա նահանգում: Մելբուռնում սա առաջին հնգյակի ծնունդը չէ, սակայն այն ժամանակ` 1980թ. ծնված հնգյակը չի փրկվել:

ԲԵՄԱԴՐԵԼ Է
Ռուս երիտասարդը վարձել է նկարահանող մի ողջ անձնակազմ՝ մահացու վրաերթ բեմադրելու համար: Այդ կերպ նա ցանկացել է պարզել` այն կինը, որին ինքը սիրում է եւ պատրաստ է ամուսնանալ, որքան է իրեն սիրում: Ամեն ինչ ավելի քան իրական է եղել՝ արյուն, ծուխ, վթարված մեքենաներ, ոստիկաններ, շտապօգնության ավտոմեքենաներ… նկարագրել են ականատեսները: Աղջիկը, հասնելով ժամադրության վայր, տեսել է այդ սոսկալի  պատկերը: Բժիշկները նրան հայտնել են, որ տղան մահացել է, ինչը ստիպել է աղջկան արտասվել: Այդ պահին երիտաասարդը արթնացել է ու նրան առաջարկություն արել: Աղջիկն էլ  ընդունել է խելագարի հետ իր կյանքը կապելու առաջարկը:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՇԱԲՈՅԱՆԸ




Լրահոս