Armlur.am-ն արդեն հայտնել էր, որ երեկ` ժամը 13:50-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքից, զենք-զինամթերքը թողնելով մարտական հենակետում, հակառակորդի կողմն է անցել ՊԲ զինծառայող, 1991թ. ծնված շարքային-պայմանագրային Անդրանիկ Արարատի Գրիգորյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Armlur.am-ի հետ զրույցում ԿԽՄԿ-ի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին հայտնեց, որ Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունը տեղեկացված է պայմանագրային զինծառայողի` Ադրբեջանի տարածքում հայտնվելու մասին, և այս պահին` համաձայն ԿԽՄԿ մանդատի` համապատասխան իշխանությունների ներկայացուցիչների հետ կապի մեջ է գտնվում: Այլ մանրամասներ մեր զրուցակիցը չհայտնեց: