Օգոստոսի վերջին գաղտնի ամուսնացել է հումորիստ-դերասան, «Վիտամին» ակումբի ակտիվ անդամ Գարիկ Պապոյանը: Նրա ընտրյալը «Mars on» խմբի անդամ Մարիաննան է: 27-ամյա Գարիկն ու 21-ամյա Մարիաննան սկսել են հանդիպել մոտ մեկուկես տարի առաջ: Զույգը ծանոթացել է «X-Factor» նախագծի շրջանակում: Ի դեպ, նորապսակները եկեղեցի չեն գնացել, պսակադրությունը տեղի է ունեցել Պտղնիում գտնվող «Բելաջիո» ռեստորանային համալիրի բակում, որտեղ հատուկ ամեն ինչ նախապատրաստված է եղել: Երբ ամուսնության մասին լուրը հայտնվել է կայքերից մեկում, Գարիկը մեկնաբանություն է թողել. «Ձեզնից ոչինչ թաքցնել չի լինի»: Իրականում այդպես էլ կա: Հիմա զույգը երկրից դուրս վայելում է մեղրամիսը:
ԱՄՈՒՍՆԱՑԵԼ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ