ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 20-ին` ժամը 13:00-ի դրությամբ, կատարված մեծածավալ աշխատանքների արդյունքում Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը բացվել է:
Այս պահին Տավուշի ճանապարհաշինական ընկերության աշխատակիցները կատարում են ճանապարհի երթևեկելի մասի լայնացման աշխատանքներ:
Հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն