Երևանի կենտրոնում՝ Սայաթ-Նովա փողոցում, այս պահին ինչ-որ մարդիկ փորում են ասֆալտը: Հեղափոխական նարնջագույնը հագած պարոններն առանց ճանապարհային նշան-զգուշացումների, միանգամից գործի են անցել: Թերևս կարիք էլ չկա՝ բացատրելու, թե ինչ խցանումներ ու բախումներ կարող են առաջանալ ինքնագլուխ այս գործունեոթւյան հետեւանքով:
Հետաքրքիր է՝ մինչև երբ պետք է մեր մայրաքաղաքում չկանոնակարգված գործողությունների ականատես լինենք, որի հետևանքով խոչընդոտվում է բնակիչների ազատ տեղաշարժի իրավունքը: