Այսօր խորհրդարանում լրագրողները ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանից (Կիլիկիայի Հակոբ) հետաքրքրվեցին, թե ըստ նրա` որն է պատճառը, որ վերջերս գործարարների դեմ ստուգումներն ավելացել են:
Նա նշեց, որ իրեն ևս տուգանել է հարկայինը: Ստուգումներն իրականացրել են իրեն պատկանող «Երևանի գարեջուր» ՓԲԸ գործարանում և տուգանել 1.5 մլն դոլարով: Նա նշեց, որ ինքը դատի է տվել հարկային մարմնին, եւ հիմա գործը գտնվում է դատարանում:
Պատգամավորի խոսքով, հարկային մարմիններն ինքնուրույն են գործում` առանց Սերժ Սարգսյանի ցուցումների.«Հարկային մարմիններն էլ իրենց գիտելիքների չափով տարբեր ձևի մեկնաբանություններ են տալիս և տարբեր ակտեր են գրում»,-նշեց նա և հավելեց.
«Իմ կոնկրետ բիզնեսի վրա օրինակ ասեմ, ես ունեմ սեփականություն` «Կիլիկիա» գարեջուրն է, և այսօր մենք դատարանում ենք հարկային մարմինների հետ միասին: Եթե Աշոտ Աղաբաբյանը մտածում է, որ ճիշտ է, ապա թող դիմի դատարան: Ի վերջո, վերջին որոշումը դատարանինն է»:
Նշենք,, որ հարկային մարմինները տուգանել էին ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանին 60 միլիոն դրամով: