Բորիս Նեմցովն օգնել է ԱՄՆ-ին. սպանության նոր վարկած

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Frankfurter Allgemeine Sonntagszeitung թերթը  ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության վերաբերյալ նոր վարկածով է հանդես եկել. հանցագործության համար դրդապատճառ կարող էր հանդիսանալ ԱՄՆ-ի իշխանությունների հետ նրա համագործակցությունը: Այսպես, հատուկ ծառայություններից ստացված հրատարակչության տվյալներով՝ «Ղրիմը Ռուսաստանին միացնելուց հետո Նեմցովը, իբրև թե, օգնել է ԱՄՆ-ի իշխանություններին ռուս առաջատար քաղաքական գործիչների ու ձեռնարկատերերի «սև ցուցակը» կազմելու հարցում, ինչը ենթադրում է հաշվեհամարների սառեցում, ԵՄ ու ԱՄՆ մուտք գործելու արգելք»:

Նեմցովն, իբրև թե, ամերիկացիների հետ կիսվել է Պուտինի մերձավորների վերաբերյալ ներքին տեղեկություններով:

Բացի այդ` վերջինս 2012-ին, ենթադրաբար, «մասնակցել է, այսպես կոչված, «Մագնիտսկու ցուցակի» մշակմանը:




Լրահոս