23 մարտի, 2015 թ., Երևան. Beeline-ը հայտարարում է մայրաքաղաքում 3G-ծածկույթի որակի բարելավման մասին: Մասնավորապես, Երևան քաղաքի կենտրոնական հատվածում` Կոմիտասի պողոտայում և Նորք-Մարաշ վարչական շրջաններում տեղադրվել են երկրորդ և երրորդ սերնդի նոր բազային կայաններ և ցանցի ազդանշանի ուժեղացուցիչներ:
«Beeline-ի բջջային բաժանորդների քանակն աճում է՝ հետևաբար ավելանում է նաև բջջային ինտերնետից օգտագործողների թիվը: Մենք շնորհակալ ենք բոլոր այն մարդկանցից, ովքեր օգտվում են Beeline-ի ծառայություններից։ Հավատացնում եմ, որ մենք շարունակաբար բարելավելու ենք սպասարկման որակն ու կապի ծածկույթը, որպեսզի մեր բաժանորդները կարողանան հեշտությամբ օգտվել Beeline-ի պարզ և հարմար ծառայություններից»,- նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Նշենք, որ 2014 թ.-ին Beeline-ը Հայաստանում ռեկորդային թվով GSM և 3G ցանցերի բազային կայաններ է տեղադրել:
Հայաստանում Beeline-ի 3G ցանցի ծածկույթին կարող եք ծանոթանալ www.beeline.am պաշտոնական կայքում։