Մարզիկը, ռինգում կոտրելով պարանոցը, մահացել է (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրահայտ ռեսթլեր, 35-ամյա մեքսիկացի Պերրո Ագուայո կրտսերը մահացել է ռինգում՝պարանոցի ողերի մահացու վիրավորում ստանալով: Ողբերգական միջադեպը գրանցվել է Մեքսիկայում: Ինչպես հայտնում է Washington Post-ը, նրա մրցակիցներն անգամ չեն նկատել, որ մարզիկն ուշաթափվել է ու որոշ ժամանակ շարունակել են մենամարտել:

Ստորև ներկայացված տեսանյությում ֆիքսված են կադրեր, թե ինչպես է Պերրո Ագուայոն մահացու վիրավորվում:

Պերրոյին անգիտակից վիճակում դուրս են բերել դահլիճից ու տեղափոխել տեղի հոսպիտալ: Սկզբում բժիշկները հուսադրվել են նրանով, որ մարզիկի վիճակը կայունացել է, սակայն նրան փրկել չի հաջողվել: Իսկ թե ով է մարզիկին հասցրել մահացու հարվածը, պարզում են քննիչները:




Լրահոս