«Ձեզ համար, կանայք» անվճար բուժօգնության մեկամսյա ակցիայի շրջանակում նախորդ երկու շաբաթների ընթացքում քաղաքապետարանի ենթակայության պոլիկլինիկաներ է դիմել մայրաքաղաքում հաշվառված 14146 կին: Երևանի քաղաքապետարանում հրավիրված աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է նաև, որ տեղում համապատասխան հետազոտություններ է անցել 10501 հոգի, 76 կին ուղեգրվել է համակարգչային տոմոգրաֆիայի, իսկ ստացիոնար բուժման ուղեգրված 2085 կանանցից 182-ն արդեն վիրահատվել է:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է խիստ հսկողություն սահմանել բոլոր բուժհաստատություններում՝ բացառելու մատուցվող ծառայություններից քաղաքացիների հնարավոր դժգոհությունները: