«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դեռեւս անցած տարվա նոյեմբերի 27-ին պոլիտեխնիկի նախկին դասախոս Վլադիմիր Խոեցյանը դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` ընդդեմ Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի: Խոեցյանը պահանջում է անվավեր ճանաչել Թոքմաջյանի` իրեն աշխատանքից ազատելու մասին հրամանը: Թոքմաջյանն իր եւ նախկին դասախոսի վեճը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հետեւյալ կերպ ներկայացրեց. «Վլադիմիրը մեր նախկին դասախոսներից է եղել, նրան հեռացրել ենք ինստիտուտից, իսկ թե ինչու, կարող եք իմանալ դատարանի հրապարակած վճռից»: Հիշեցնենք, որ Վլադիմիր Խոեցյանին, ըստ վճռի, աշխատանքից ազատել են Թոքմաջյանի անձի շուրջ ծավալված հայտնի սեքս-սկանդալի արդյունքում»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: